Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սերգեյ Լավրով. Մենք հույս ունենք, որ ընդունված որոշումները անվերապահ կկատարվեն երկու կողմերից

Սերգեյ Լավրով. Մենք հույս ունենք, որ ընդունված որոշումները անվերապահ կկատարվեն երկու կողմերից
12.10.2020 | 22:44

Ռուսաստանը հենց առաջին օրից ջանք է ներդրել Լեռնային Ղարաբաղի տարածքում դեէսկալյացիայի ապահովման ու բանակցային սեղանին վերադառնալու ուղղությամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հույս ունենք, որ ընդունված որոշումները անվերապահ կկատարվեն երկու կողմերից։ Մենք այսօր այդ մասին մանրամասն խոսել ենք։ Նաև մտքերով ենք փոխանակվել այն մասին, թե ինչպես պետք է առաջ շարժվենք։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ ու միանշանակ, մենք հասկանում ենք, որ գործընթաց է լինելու։ Բայց քաղաքական բանակցության գործընթացը ձգձգելը մենք ճիշտ չենք համարում»,- ասաց Լավրովը։ Նա նշեց՝ ինչպես իրազեկել են հայ գործընկերները, հարցը, թե ինչպես պետք է առաջ գնալ, քննարկվելու է այսօր Զոհրաբ Մնացականյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ։

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ